Քալիֆորնիական Գլենդել քաղաքում հինգ ոստիկանների, այդ թվում՝ հայազգի սերժանտի, որը դաշնային հայց էր ներկայացրել խտրականության վերաբերյալ, պաշտոնը բարձրացր են, հաղորդում է «Glendale News-Press»-ը:

Սերժան Տիգրան Թոփաջիկյանն արժանացել է լեյտենանտի կոչման, որին ձգտում էր: Նա նշել է, որ պատրաստ է անցնել նոր պարտականությունների իրականցմանը:

Համատեղ դաշնային հայցում Թոփաջիկյանն ու ոստիկաններ Ռոբերտ Բարսեղյանը, Վահագ Մարդիկյանը, Ջոն Բալյանը ու նախկին ոստիկան Բենի Սիմոնզադը պնդում են, որ աշխատանքային խտրականության են ենթարկվել, քանի որ ազգությամբ հայ են:  Նրանք նաեւ պնդել են, որ զրկվել են իրենց կարիերան առաջ տանելու հնարավորությունից:

Ընդգծենք, որ Թոփաջիկյանն իր կյանքի մեծ մասը նվիրել է ոստիկանությանը: