«Հայկական ժամանակը» գրում է, որ երեկ բողոքի ակցիայով փողոց էր դուրս եկել մեր հասարակության մի նոր խավ։ Խոսքը տեղեկատվական ոլորտի ընկերությունների մի քանի հարյուր աշխատակիցների մասին է, որոնք ցույց կազմակերպեցին ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց։ «ԱԺ-ում  պետք է տեղի ունենար արտահերթ նիստ՝ 2014թ. հունվարի 1-ից գործողության մեջ մտնող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրակարգով։ Չնայած ՀՀԿ-ն նախօրեին խոստացել էր չտապալել այդ նիստը, սակայն երեկ, բնականաբար, չպահեց իր խոստումը եւ քվորում չլինելու պատճառով նիստը տեղի չունեցավ։ Տեղեկանալով այս մասին՝ ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որտեղ բողոքի ակցիան շարունակվեց եւս մի քանի ժամ։

Ակցիայի մասնակիցները մարտական էին տրամադրված։ Իրար մեջ նրանք ակցիան կոչում էին «ֆլեշկաների հեղափոխություն», քանի որ մասնակիցների մեծ մասը ծրագրավորողներ են։

Երեկ, երբ ակցիայի մասնակիցները իրենց պահանջները հանձնել են ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանին, վերջինս, ըստ որոշ տեղեկությունների, նրանց հետ զրույցում ասել է՝ «անակնկալների սպասեք»»,- գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում