Մոսկվայում էլեկտրագնացքի տակ է ընկել հինգ մարդ. չորսը զոհվել են, մեկը հիվանդանոցում է: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ի գիշերը` ժ. 00:10-ին, «Պոկրովսկոյե-Ստրեշնեւո» եւ «Տուշինո» կայարանների միջեւ:

«Ինտերֆաքսը», վկայակոչելով Կենտրոնական դաշնային շրջանի ՆԳՆ-ի տրանսպորտի վարչությանը, հայտնում է, որ  Վոլոկոլամսկից Մոսկվա ուղեւորվող գնացքը վրաերթի է ենթարկել հինգ մարդու, որոնցից չորսը տեղում մահացել են:

Զոհվել են չորս երիտասարդներ, որոնցից երեքը՝ 1993թ. ծնված, մեկը` 1995թ.: 1997թ. ծնված տուժած երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց: