Մալդիվներում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Բարձրագույն պաշտոնի համար երկու թեկնածուներ են պայքարում՝ Մուհամեդ Նաշիդը՝ 2008թ. երկրի առաջին ժողովրդավար ընտրություններում հաղթած թեկնածուն, եւ Յամին Աբդուլա Գայումը՝ նախկին նախագահի եղբայրը։
Ընտրատեղամասերը բացվել են նոյեմբերի 16-ին, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Մալդիվյան Հանրապետության ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին», – ասել է Agence France-Presse-ի զրուցակիցը։
Մեկ շաբաթ առաջ կայացած առաջին փուլի արդյունքով Մուհամեդ Նաշիդը եւ Յամին Աբդուլա Գայումը համապատասխանաբար զբաղեցրել էին առաջին եւ երկրորդ տեղերը՝ ձայների 47% եւ 30% հարաբերակցությամբ։





























