Տրիպոլիում իսլամիստների կողմից խաղաղ ցուցարարների վրա կրակ բացելու հետեւանքով առնվազն 31 մարդ զոհվել է, 235-ը վիրավորվել են, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով Washingtonpost-ը։
Հիշեցնենք, Լիբիայի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ երթ էին կազմակերպել ապստամբների վերահսկողության տակ գտնվող թաղամասում։
Ցուցարարները փորձել էին ներխուժել գրոհայինների գրասենյակ՝պահանջելով լքել մայրաքաղաքը։ Զինյալները նախազգուշական կրակ էին բացել, այնուհետեւ սկսել էին կրակել ցուցարարների ուղղությամբ։
Լիբիայի մայրաքաղաքում բողոքի ցույցի զոհերի թիվը 10-ից անցել է
2011թ. Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո նոր իշխանություններն այդպես էլ երկրում կարգուկանոն չեն կարողանում հաստատել։ Ծայրահեղական իսլամիստները տարածքը ազդեցության գոտիների են բաժանվել եւ այնտեղ իրենց օրենքներն են հաստատում։





























