Ահաբեկիչ Դմիտրի Սոկոլովն իր վրա է վերցրել Վոլգոգրադում ավտոբուսի պայթեցման պատասխանատվությունը, հաղորդում է Ազգային հակաահբեկչական կոմիտեն:

Ուժայինների հետ բանակցությունների ընթացքում Սոկոլովը հաղորդել է, որ անձամբ է պատրաստել ականը, որն արդյունքում գործի է դրել իր քաղաքացիական կինը՝ Դաղստանի քաղաքացուհի Նաիդա Ասիյալովամ, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Այս պահին 21-ամյա Սոկոլովը գտնվում է Մախաչկալայի արվարձանի արգելափակված տանը: Ենթադրովում է, նրա հետ միասին կան եւս 4-5 գրոհայիններ: Արվարձանում հայտարարվել է ԱՀԿ ռեժիմ: