Չիլիի նախագահական ընտրություններում առաջատարն է «Նոր մեծամասնություն» միացյալ ձախ դաշինքի թեկնածու Միշել Բաչալետը, որը երկիրը գլխավորել էր 2006-2010թթ.: 99% քվեաթերթիկների հաշվարկից հետո նա ստացել է 46,69% ձայն: Նրա մրցակցուհի, աշխատանքի նախկին նախարար, «Դաշինք հանուն Չիլիի» իշխող պահպանողական կուսակցության թեկնածու Էվելին Մատեին ստացել է 25,01% ձայն: Հաղթողը կորոշվի երկրորդ փուլում, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին:
Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերան արդեն շնորհավորել է Բաչելետին եւ Մատեիին երկրորդ փուլ անցնելու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ նախագահի երկու թեկնածուներն էլ երկու գեներալների դուստրեր են, որոնք տարբեր դիրքերում էին հայտնվել 1973թ. սեպտեմբերի 11-ի պետական հեղաշրջումից հետո, երբ իշխանության էր եկել Աուգուստո Պինոչետայի ռազմական խունտան:
Չիլիում երկու գեներալների դուստրեր պայքարում են նախագահական աթոռի համար
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ բացի պետության նոր ղեկավարից, երկրի քաղաքացիներն ընտրել են 120 պատգամավոր եւ Ազգային կոնգրեսի 20 սենատոր: Ըստ քվեարկության արդյունքների` խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունն ստացել է «Նոր մեծամասնություն» միացյալ ձախ դաշինքը: Երկրորդ տեղում է «Դաշինք հանուն Չիլիի» իշխող պահպանողական կուսակցությունը:





























