Ռուսաստանի Պրիմորյեի երկրամասում դժբախտ պատահարների արդյունքում որսի ընթացքում երկու մարդ է զոհվել: 38-ամյա տղամարդը անզգուշաբար կրակել է իր որսորդական զենքից: Փամփուշտը կպել է նրա ընկերոջը, հաղորդում է «Նովիե իզվեստիյան»՝ վկայակոչելով երկրամասային ՆԳՆՎ-ի ներկայացուցչին:

Միխայլովկա գյուղի 42-ամյա բնակիչը տեղում մահացել է:

Նույն օրը համանման եւս մեկ դեպք է գրանցվել: Մալիե կլյուչի բնակավայրի 40-ամյա բնակիչը կրակել է եւ սպանել իր 53-ամյա ընկերոջը:

Տեղի ունեցածի կապակցությամբ ստուգումներ են իրականացվում, ինչի արդյունքում ընթացակարգային որոշումներ կկայացվեն: