Կազանի օդանավակայանում Boeing 737 օդանավի վթարի վայրում հայտնաբերվել են օդանավի ինքնաձայնագրիչները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Թաթարստան» ավիաընկերությունում նշել են, որ «սեւ արկղերը» դեռ չեն հանվել, սակայն հայտնաբերվել է նրանց գտնվելու վայրը:
Քննիչները կատարվածի մի քանի վարկած են դիտարկում, հայտնում է «Ռոսբալտը»:
ՌԴ ՔԿ-ի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Զարիպովը հաստատել է, որ ողբերգության պահին օդանավակայանի շրջանում կլիմայական պայմանները «շատ վատ» են եղել: «Վթարի պատճառները բազմաթիվ կարող են լինել` եւ կլիմայական պայմանները, եւ օդաչուի սխալը, այդ պատճառով էլ այդ ամենը համատեղ է դիտարկվելու: Դիտարկվելու են բոլոր վարկածները, այդ թվում նաեւ` ահաբեկչության», - պատմել է նա:
ՆՏՎ-ն հաղորդում է, որ Կազանում ընկած օդանավը հարուստ կենսագրություն է ունեցել: Այն 23 տարեկան է, օդանավի համա դա պատկառելի տարիք է, սակայն ոչ կրիտիկական, եթե ճիշտ իրականացվեր ընթացիկ սպասարկումը: 23 տարվա ընթացքում օդանավը պատկանել է վեց երկրների ավիաընկերությունների. Ֆրանսիա, Բրազիլիա, Ուգանդա, Ռումինիա, Բուլղարիա եւ 2008թ. այն շահագործման է վերցրել ռուսական «Թաթարստան» ավիաընկերությունը:
Հայտնի է 2001թ. Բրազիլիայի օդանավակայանում լուրջ միջադեպի մասին. օդանավը վայրէջք կատարելիս գետնին թռիչքագծերին նախքան հասնելն է դիպել գետնին: Այն ժամանակ կոտրվել էին անիվները, սակայն օդանավում եղած բոլոր մարդիկ ողջ էին մնացել: Հայտնի է նաեւ անցյալ տարվա միջադեպի մասին, երբ այդ նույն օդանավը վթարային վայրէջք էր կատարել Կազանում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին, ժ. 19:26-ին, Կազանում վայրէջք կատարելիս վթարիի էր ենթարկվել «Թաթարստան» ավիաընկերությանը պատկանող Boeing-737 օդանավը: Օդանավում եղել էր 50 մարդ` 44 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ: Բոլորը զոհվել էին:





























