Չինացի մասնագետները, որոնց հերթական անգամ բուժվելու հույսով դիմել են Նիկոլայ Կարաչենցեւը եւ Լյուդմիլա Պորգինան, հայտարարել են, որ դերասանը բուժվելու շանսեր գրեթե չունի: Ըստ Պորգինայի` նրանք չեն կարող վերականգնել  «նյարդային այրված վերջույթները»:

Հայտնի դերասանի կնոջը նաեւ անհանգստացնում է ամուսնու տրամադրությունը. դերասանը կորցրել է ապրելու ձգտումը: Պորգինան պատմում է, որ  Կարաչենցեւն իր ծննդյան օրը նշել է ընտանեկան միջավայրում եւ ոչ մի ուշադրություն չի դարձրել իրեն մատուցած շքեղ նվերներին: Արհամարհել է նաեւ Գոա մեկնելու առաջարկը: Կտրուկ վատացել է նաեւ նրա առողջական վիճակը, նա գրեթե չի խոսում,  հայտնում է «Նովայա պոլիտիկան»:

Հիշեցնենք, որ 2005թ. Նիկոլայ Կարաչենցեւը վթարի էր ենթարկվել, որի հետեւանքով գանգուղեղային ծանր վնասվածք էր ստացել: Վերականգնման երկար ժամակահատվածից հետո նա կրկին հիվանդանոցում էր հայտնվել` ինսուլտ ախտորոշմամբ: Դրանից հետո ընտանիքը որոշել էր դերասանին բուժման ուղարկել Չինաստան: