Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նոյեմբերի 18-ին, շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության Նախագահ Անդրիս Բերզինշին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Նշենք, որ Լատվիան իր անկախությունը հռչակել է 1918 թվականի նոյեմբերի 18-ին, իսկ 1940-1991 թվականներին գտնվել է ԽՍՀՄ կազմում: