Նախորդ  շաբաթվա վերջում Մայամիի ափերի մոտ հայտնաբերված մարմինը պատկանում է օդանավից օվկիանոսն ընկած ուղեւորին:

Անցյալ շաբաթվա վերջում Մայամիի ափերի մոտ հայտնաբերվել էր դի, որը հավանաբար նոյեմբերի 14-ին Piper PA 46 մասնավոր օդանավից ընկած Հերարդո Նալեսինն էր (Gerardo Nales): Նոյեմբերի 18-ին ոստիկանության ներկայացուցիչները հայտնել էին, որ դատաբժշկական փորձագետները հաստատել էին  զոհվածի ինքնությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել, երբ Piper PA 46 օդանավը գտնվել էր 2 հազար ոտնաչափ (609 մ) բարձրությունում: Օդաչուն հայտնել էր, որ ուղեւորն անձամբ էր բացել օդանավի հետեւի դուռը եւ օվկիանոսն ընկել: Օդաչուին հաջողվել էր վայրէջք կատարել Մայամիի օդանավակայաններից մեկում: 

Ֆլորիդայի ափերի մոտ ուղեւորն ընկել է օդանավից