Կրասնոդարի երկրամասային դատարանը կայացրել է Կուշչյովսկայա ավազակախմբի անդամների դատավճիռները: Հանցավոր խմբի ղեկավար Սերգեյ Ցապոկը եւ նրա երկու հանցակիցները դատապարտվել են ցմահ ազատազրկման: Պատիժը նրանք կրելու են խիստ ռեժիմի գաղութում:
Հանցագործներից մեկին դատապարտել են 19, երկուսին՝ 20 տարի ազատազրկման: Նրանք պետք է նաեւ խոշոր տուգանքներ վճարեն: Այս մասին հաղորդում է ՆՏՎ-ն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի ութին դատարանը գործով կասկածյալներին մեղավոր է ճանաչել բոլոր կետերով:
Սերգեյ Ցապոկի ավազակախումբը Կուշչեւսկայա ավանում մեղավոր է ճանաչվել մեղադրանքի բոլոր դրվագներով
Սերգեյ Ցապոկի կողմից ղեկավարվող հանցավոր խումբը պատասխանատու է բազմաթիվ հանցագործությունների համար, այդ թվում նաեւ թալան, կռիվ, սպանություններ, բռնաբարություններ, զոհերով վթարներ, խուլիգանություններ, դրամաշորթություն: Հանցախումբը մեղադրվում է նաեւ 12 մարդու, այդ թվում՝ չորս երեխաների, սպանության մեջ:





























