ՌԴ Կրասնոդարի երկրամասի ատենակալների կոլեգիան այսօր՝ նոյեմբերի 8-ին, Սերգեյ Ցապոկին եւ «ցապոկականների» հանցավոր խմբի մյուս անդամներին մեղավոր է ճանաչել մի շարք ծանր հանցագործություններում, ներառյալ 2010 թվականին Կուշչեւսկայա ավանում 12 մարդու զանգվածային սպանության մեջ:

Դատավճռով 6 մեղադրյալներ (այդ թվում Ցապոկը եւ նար հորեղբայրը) մեղավոր են ճանաչվել մանդայի մասնակից լինելու, սպանությունների, մահափորձերի, ավազակային հարձակումների, ապօրինաբար ազատությունից զրկելու, ուրիշի ունեցվածքի դիտավորյալ ոչնչացման, բռնաբարությունների եւ ապօրինի զենք պահելու հոդվածներով:

Մեղադրանքի համաձայն, Ցապկայի ավազակախմբի գործունեության ընթացքում (1998-2010 թթ) խմբի անդամները սպանել են 19 մարդու:

Հիշեցնենք, որ ռուս իրավապահները նոյեմբերի 5-ին Կուբանի Կուշչեւսկայա բնակավայրի տներից մեկում 12 դիակ էին հայտնաբերել: Զոհերից չորսը երեխաներ են եղել: Սպանվածների վրա կտրող-ծակող վերքեր են եղել: 2005 եւ 2009 թվականերին ծնված երեխաներին խեղդել են. 2010 թվականին ծնված նորածնի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել: Սպանվածների թվում է «Աստոն» գյուղատնտեսական հոլդինգի ֆինանսական տնօրեն Վլադիմիր Միրոնենկոն: Այդ ընկերությունն իրականացնում է հացահատիկի ռուսական արտահանման տասը տոկոսը եւ բուսական յուղի արտահանման մեկ երրորդը:

Սպանված է նաեւ տան տերը` Սերեվեր Ամետովը: Դատախազության տվյալներով, հանցագործության նախօրեին, նոյեմբերի 4-ին Միրոնենկոյի ընտանիքը Դոնի Ռոստովից հյուրընկալվել է Ամետովի տանը:

12 մարդու սպանության կասկածանքով ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կուշչեւսկայա քաղաքում ձերբակալվել է տեղի հանցավոր խմբավորման պարագլուխը` Սերգեյ Ցապոկը: «Տրուդ» թերթի տվյալներով, այդ հանցավոր խումբը մեծ ազդեցություն ունի Կուշչեւսկայայում եւ նրան հարակից տարածքներում դեռեւս 1990-ականներից եւ ահ ու սարսափի մեջ էր պահում տեղի բնակչությանը:

Սերգեյ Ցապոկի կողմից ղեկավարվող հանցավոր խումբը պատասախանատու է բազմաթիվ հանցագործությունների համար, այդ թվում նաեւ թալան,կռիվ, սպանություններ, բռնաբարություններ, զոհերով վթարներ, խուլիգանություններ, դրամաշորթություն:

Հանցավոր խմբի ղեկավարի « պաշտոնին»  նա  անցել է մեծ եղբոր` Նիկոլայի սպանությունից հետո: Նա միակն է, ով մականուն չի ստացել: Նրան այդպես էլ անվանել են Ցապոկ: Նրա յուրայիներից է եղել Անդրեյ Բիկովը` «Բիկ» մականվամբ, Վլադիմիր Ալեքսեւ «Բեսպրեդելը» եւ Ալեքսանդր «Ցեպովյազը»: Հատկանշական է, որ Սերգեյ Ցապոկը սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է: Նա նաեւ Կրասնոդարի երկրամասի երիտասարդ պատգամավորների Խորհրդի անդամ է:

Նոյեմբերի 20-ին Ռոստովի օդանավակայանում  ձերբակալել են Անդրեյ Բիկովին եւ Սերգեյ Կարպենկոյին, ովքեր հենց նոր էին ժամանել Եգիպտոսից: Նոյեմբերի 4-ին Ստարոմինսկի բնակավայրում գտել են հանցախմբի եւս մեկ անդամին, ով կասկածվում է 45-ամյա Իգոր Չոռնիի 4 երեխաների սպանության մեջ:

«Գործնականորեն բոլոր ձերբակալվածաների համար խափանման միջոց են ընտրվել երկու ամսվա ազատազկումը»,- Life News-ին հայտնել է շրջանային դատավոր Կուշեւսկի օգնական` Օքսանա Բաշկիրցեւան: