Համեմատաբար չհետազոտված դրախտ Հայաստանում են գտնվում  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության երեք օբյեկտներ: Երկիրն այցելուներին ուրախացնում է գինիների, տարբեր փառատոնների ու նախաքրիստոնեական, քրիստոնեական հուշարձանների լայն ընտրությամբ, որոնք հետ են տանում ժամանակում, ինչպես նաեւ իր գեղեցիկ բնապատկերներով: Այդ մասին գրում է տուրիստական «TravelBiz Monitor» կայքը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է մշակութային, պատմական ու կրոնական խաչմերուկում:

«Հայաստանը հրաշքների երկիր է… Եթե հարցնեք ինձ, աշխարհում որտեղ է հնարավոր գտնել ավելի շատ հրաշք, առաջին հերթին ես կասեմ՝ Հայաստանում… Ակամայից զարմանում ես, որ աշխարհի այդ փոքրիկ անկյունում հնարավոր է նման հուշարձաններ ու նման մարդկանց գտնել»,- նշել է ամերիկացի գրող Քենթ Հյուզը: