Ելնելով գներից՝ սկզբունքայնորեն Երեւանի քաղաքապետարանի ծառայողական մեքենաների պարկը հավասարազոր է մի քանի տասնյակ պահանջված ավտոբուսների: Նման եզրակացության հնարավոր է հանգել ոչ բարդ թվաբանական հաշվարկների արդյունքում որոնք իրականացվում են պաշտոնական տվյալների հիման վրա:Քաղաքապետարանի ֆինանսական վարչության ապարատին ուղղված NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հաղորդել են, որ այս պահին մայրաքաղաքի քաղաքապետարանի ու վարչական շրջանների տիրապետման ներքո է գտնվում 109 ծառայողական մեքենա:Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծառայողական մեքենան Mercedes-Benz S550 է(2008թ.-ի արտադրության):

Երեք փոխքաղաքապետերի մեքենաները 2009թ.-ի արտադրության Nissan Teana-ն են(մեկը 2010թ.-ի արտադրության): Մեկ փոխքաղաքապետի ծառայողական մեքենան Hyundai Sonata է(2011թ.-ի արտադրության): Նշենք, որ քաղաքապետի ու նրա երկու տեղակալների մեքենաները ձեռք են բերվել բոլորովին վերջերս՝ մեկը 2009-ին, մյուս երկուսը՝ 2011թ.-ին:Ընդհանուր առմամբ վերջին 5 տարում Երեւանի քաղաքապետարանը ձեռք է բերել 60 ծառայողական մեքենա: Նույն ընթացքում դուրս են գրվել երկուսը: Այս մեքենաների շուկայական գինը չի որոշվել, իսկ մնացորդային գինը կազմում է 334 338.4 հազար դրամ: Այդ կերպ մնացորդային գինն ավելի քան 0.8 մլն դոլար է: Մնում է միայն հուշակել, թե ինչ գնով են ձեռք բերվել մեքենաները:Ավտոմեքենաների ձեռք բերման ծախսերին պետք է ավելացնել վառելիքի, պահեստամասերի, ապահովագրության եւ տեխզննման ծախսերը, ինչպես նաեւ վարորդների աշխատավարձերը: Սովորաբար, ծառայողական մեքենաները «շեֆից» բացի  ծառայում են  կնոջը, զոքանչին, երեխաներին եւ այլ հարազատներին: Այնպես, որ մեքենան շահագործվում է բավականին ինտենսիվ կերպով:

Ծառայողական մեքենանեի նվազագույն ԱՊՊԱ-ն կազմում է 26,000, թեեւ շքեղ մեքենաների դեպքում, որոնք կանգնած են քաղաքապետարանի առջեւ, շատ ավելին է: Բայց, ընդունենք ամենացածր դրույքը: Ըստ կոպիտ հաշվարկների՝ քաղաքի բյուջեից ավելի քան 2.8 միլիոն դրամ է ծախսվում է միայն մեքենաների ապահովագրության վրա:Պաշտոնական տվյալների համաձայն՝ Երեւանում բենզինի մեկ լիտրը հոկտեմբերին արժեր 481.7 դրամ: Եթե հաշվենք, որ ծառայողական մեքենան օրական 20 կմ են վարում, ապա տարեկան այն «կկուտակի» ավելի քան 27 մլն դրամ բենզինի ծախսի վրա (չհաշված շաբաթ եւ կիրակի օրերի շահագործումը): Այս «համեստ» գումարով  հնարավոր է  ձեռք բերել նորագույն «Ataman - 092» ավտոբուս, հետն էլ օգտագործված «Գազել» մակնիշի մեքենա:Ընդհանուր առմամբ, մոտավոր հաշվարկներով, Երեւանի քաղաքապետարանի ավտոպարկը համարժեք է մոտ 30 «Ատաման», ավտոբուսի, որոնք կզարդարեն  քաղաքի հասարակական տրանսպորտը:

Այնպես որ, հրաժեշտ տալով պաշտոնական մեքենաներին ու ստացված գումարով գնելով վերանշյալ ավտոբուսները՝ քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաները կկարողանան հանգիստ, ծառայողական մեքենային չզիջող ավտոբուսով գնալ աշխատանքի: Սակայն նրանք ստիպված կլինեն հրաժարվել ընտանիքի հետ  հանգստյան օրերին քաղաքից դուրս հանգստի մեկնելու հաճույքից...Ասվածն, իհարկե, վերաբերում է ոչ միայն Երեւանի քաղաքապետարանին: Պետական տասնյակ գերատեսչություններ ծառայողական մեքենաներ ունեն, որոնց ձեռք բերման ու շահագործման համար բյուջեից քիչ գումարներ չեն ծախսվում: Այսինքն այն միջոցները, որոնք գոյանում են շարքային քաղաքացիների հարկերից, ովքեր հարկադրված են երթեւեկել անհարման հասարակական տրանսպորտում:



Մարիամ Լեւինա, Ալբերտ Խաչատրյան