NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «The New York Times» ամերիկյան թերթում  խմբագրական կոլեգիայի հրապարակած հոդվածը:

Խորհրդային Միության նախկին հանրապետությունները ինքնիշխան, անկախ երկրներ են դարձել վերջին 22 տարվա ընթացքում, ազատորեն զարգացնել ցանկացած մեկ այլ պետության կամ առեւտրական բլոկի հետ տնտեսական ու քաղաքական հարաբերություններ: Ինչպես երեւում է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրությունից դուրս է մնացել, ով ամեն հնարավոր բան անում է, որպեսզի կանխի այդ պետությունների սերտ հարաբերությունների հաստատումը Եվրոպայի հետ, անգամ սպառնալով դադարեցնել գազի մատակարարումը, ինչի կարիքն ունի այդ երկիրը ձմեռն անցկացնելու համար:«Սառը պատերազմը պետք է բոլորի համար ավարտվի»,- այս շաբաթ հայտարարել  է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Սակայն, ինչպես երեւում է, ոչ Պուտինի համար:Հաջորդ շաբաթ ԽՍՀՄ  նախկին վեց պետությունները՝  Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան, նախատեսում են Վիլնյուսում հանդիպել  Եվրոպական Միության առաջնորդների հետ, որպեսզի քննարկեն տնտեսական, քաղաքական, դիվանագիտական հարաբերությունների ընդլայնումը միության հետ: 2004թ.-ին Լիտվան Էստոնիայի ու Լատվիայի հետ միասին դարձան առաջին հետխորհրդային պետությունները, որոնք միության անդամ դարձան:Եվրոպայի տնտեսական լծակների օգտագործումը ժողովրդավարության խթանման համար կառուցողական է ու հիմնավորված: Ռուսաստանի փորձերը մահակ ծառայել նախկին վասալների համար տնտեսական կախվածության շարունակման համար հետեւյալն են: Եվրոպական միությունը առաջարկում է մի բան, որն իրական է ու գրավիչ:

Իր հերթին Ռուսաստանը, որը ցանկանում նրանց միանալ Մաքսային միությանը, սպառնալիքներ է ներկայացնում:Մոսկվայի կողմից սպառնալիքները հաջողությամբ պսակվեցին Հայաստանում, որն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունն Ադրբեջանի հետ տարածքային վեճում ու համաձայնել է միանալ Մաքսայի Միությանը: Անգամ Լիտվան, որը Եվրամիության անդամ է, նույնպես առեւտրի ոլորտում հարձակումների ենթարկվեց, հավանաբար ի պատասխան նրան, որ հաջորդ շաբաթ Վիլնյուսում հյուրընկալելու է ԵՄ գագաթաժողովը:Խորհհրդային միության մայրամուտին ներջին նախագահ Միխայիլ Գորբաչովը լավատեսորեն են արտահայտվում Եվրոպայի մասին Սառը պատերազմի դարաշրջանից հետո, որը ձգվում էր Ուրալից մինչեւ Ատլանտիկա: Սակայն, թվում է, Պուտինը ցանկանում է վերադառնալ ժամանակներին, երբ մայրցամաքը բաժանում էր երկաթյա վարագույրը՝ խավար տարածելով արեւելյան խորհրդային պետությունների ու արբանյակ պետությունների վրա, որոնք ցանկանում են վայելել անկախության պտուղները: