2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը միանշանակ առաջադրելու է իր թեկնածությունը: Այսօր` ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ փոխանախագահ Գալուստ Սահակյանը, հավելելով, որ նրա վերընտրվելու հնարավորությունները կապված են նախընտրական ծրագրերի իրականացման հետ։

Ինչ վերաբերում է Քոչարյանի առաջադրմանը, ՀՀԿ փոխնախագահն ասել է. «Դժվար թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մրցակցեն առաջիկա նախագահական ընտրություններում: Նրանք իրագործում են նույն շարունակվող քաղաքականությունը, որը հիմա իրականացնում է Սերժ Սարգսյանը»:

Այնուհետեւ անդրադառնալով արտահերթ ընտրությունների հնարավորությանը, Գալուստ Սահակյանը կարծիք է հայտնել, որ դրանք ընդդիմության սին երազներն են։ «Արտահերթ ընտրություններն անհեթեթություն են, դրա համար պետք է քաղաքական վերլուծություններ լինեն, որոնք բացակայում են»,- ասել է նա: