Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջնական որոշում է կայացրել եւ մեկնելու է ԱՄՆ՝ մասնակցելու միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովին:

«Վաշինգտոնից ետ վերադարձած դեսպան Նամըք Թանը ինձնից առաջ կմեկնի ԱՄՆ: ԱՄՆ-ում կարեւոր քննարկումներ կան»,-նշել է Էրդողանը:

Նշենք, որ երեկ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին հայտնել էր, որ եթե Էրդողանը մեկնի ԱՄՆ` ինքը եւս Էրդողանի հետ կլինի: