2009թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ տարածքում ձերբակալված սահմանախախտ Թագիև Էլդար Հեյդար օղլին կհանձնվի ադրբեջական կողմին: Դրանից բացի ադրբեջանական կողմին կհանձնվեն նաեւ մարտի 3-ին տեղի ունեցած դեպքի հետևանքով հայկական տարածքում գտնվող ադրբեջանցիների երկու դիակները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնումը տեղի է ունենալու վաղը` ապրիլի 3-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանագծի Երասխավան-Սադարակ հատվածում` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով: