Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր՝ ապրիլի 2-ին բուժզննում է անցել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց վարչապետի օգնական Արամ Անանյանը՝ մեկնաբանելով վարչապետի հիվանդանոց տեղափոխվելու մասին տարածված լուրերը:
Ըստ Անանյանի՝ վարչապետը սովորական բուժզննում է անցել, եւ ներկայումս նրա ինքնազգացողությունը շատ լավ է: Անանյանը, ի դեպ, չնշեց, թե որտեղ է Տիգրան Սարգսյանն անցել բուժզննումը:




























