Հայաստանում 2010 թվականի մարտ ամսվա ընթացքում արձանագրվել է 145 ճանապարհատրանսպորտային պատահար:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ պատահարների հետեւանքով 17 մարդ զոհվել է, իսկ 203-ը՝ ստացել մարմնական վնասվածք:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 134 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 19 մարդ զոհվել է, 177-ը՝ ստացել մարմնական վնասվածք:




























