Դատարանների 2005 թ. մոնիտորինգները հիմք են տալիս պնդելու, որ Ադրբեջանում բացակայում է անկախ դատական իշխանությունը, եւ դրա ապահովման համար անհրաժեշտ են սահմանադրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Այս մասին հայտարարել է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի ղեկավար Լեյլա Յունուսը, հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը։

Որպես ասվածի ապացույց՝ Յունուսը օրինակ է բերել դատապարտված լրագրողներին եւ բլոգերներին։

Առաջարկությունների հեղինակ Յուսիֆ Աղաեւն իր հերթին ուշադրություն է հրավիրել Սահմանադրության հակասությունների վրա։ Մի կողմից խոսվում է իշխանությունների եւ դատարանների անկախության մասին, մյուս կողմից՝ դատավորները նշանակվում են երկրի նախագահի կողմից։

Նա նաեւ նշել է դատարանների աշխատանքներում հրապարակայնության բացակայությունը եւ լուսաբանումների համար լրագրողներին մերժելը։