Արտառոց միջադեպ է գրանցվել այսօր՝ ապրիլի 2-ին Գյումրիում գտնվող Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 12-ի սահմաններում դատարանի շենքից դեռեւս չպարզված հանգամանքներում փախուստի է դիմել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հովհաննես Ալբերտի Մանուկյանը: Մանուկյանը մեղադրվում էր քր.օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի (Գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով, եւ «Արթիկ» ՔԿՀ-ում էր գտնվում հունվարի 25-ից: Ձեռնարկվում է միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Մեր տեղեկություններով, փախուստի դիմած կալանավորը նախկինում դատապարտված է եղել եւ 2009 թվականին համաներմամբ ազատ էր արձակվել։




























