Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ապրիլի 2-5-ը այցելելու է Բելգիայի եւ Նիդերլանդների Թագավորություն:

Հայաստանի սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցելության ընթացքում նա հանդիպելու է Բելգիայի եւ Նիդերլանդների Թագավորությունների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ համահայկական խաղերի կազմակերպիչների հետ: Նախատեսվում է նաեւ հանդիպում հայկական ֆեդերացիայի անդամ կազմակերպությունների նախագահների հետ:

Հրանուշ Հակոբյանը Ամստերդամի հայկական եկեղեցում կմասնակցի ժամերգության:

Նախարարը մասնակցելու է նաեւ համահայկական խաղերի փակման եւ պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությանը: