Հայաստանում կոնյակի արտադրությունը 2010թ. հունվար-փետրվար ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 3,1 տոկոսով:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2010թ. առաջին երկու ամիսներին արտադրվել է 1702,6 հազար լիտր կոնյակ: Նույն ժամանակահատվածում արտադրվել է 673,3 հազար լիտր օղի, ինչը 60,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Նույն ժամանակահատվածում աճել է գինու արտադրությունը 33,6 տոկոսով եւ կազմել 574,9 հազար լիտր, իսկ գարեջուր արտադրվել է 956,1 հազար լիտր՝ նախորդ տարվա 544,8 հազար լիտրի դիմաց:

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը նվազել է 7 տոկոսով եւ կազմել 3803,4 հազար լիտր: