Հայտնաբերվել է այն բնակարանը, որը վարձել էին Մոսկվայի մետրոյում այս երկուշաբթի առավոտյան ահաբեկչություններ իրականացրած մահապարտ կին ահաբեկիչները: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: Նա պատմել է, որ բնակարանը գտնվում է Մոսկվայի «Խամովնմիկի» թաղամասի սովորական շենքերից մեկում: «Ենթադրվում է, որ նախօրոք այդ բնակարան է բերվել այն կոմպոնենտները, որոնք անհրաժեշտ են պայթուցիկ սարքեր պատրաստելու համար»,- ասել է աղբյուրը: Նրա խոսքով, պայթուցիկով գահեցած «շահիդի գոտին» մետրոյի կայարան է բերել հանցագործներից մեկը, ով այն «Վորոբյովի գոռի» կայարանում հանձնել է մահապարտ կին ահաբեկիչներին:
«Ամենայն հավանականությամբ, տղամարդկանցից մեկը մեկնել է մի կնոջ հետ, մյուսը` երկրորդ կնոջ հետ: Հենց այդ երկու հանցակիցներն էլ պայթեցրել են հեռակառավարմամբ աշխատող պայթուցիկ սարքը»,- պատմել է նա ու նշել, որ ահաբեկչությունից հետո երկու տղամարդիկ որոշ ժամանակ գտնվել են այդ բնակարանում, որից հետո անհետացել են: Նրանց ինքնությունը պարզվել է եւ հայտարարվել է հետախուզում:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Մոսկվայի «Պարկ կուլտուրի» եւ «Լյուբյանկա» կայարանում տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում զոհվել է 39 մարդ:




























