Հատուկ գնացքներից մեկը, որով երթեւեկում է հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Իրը, ապրիլի 3-ի գիշերը հատել է Չինաստանի հետ սահմանը, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Հարավային Կորեայի կառավարության իր աղբյուրը:

Միեւնույն ժամանակ դեռ անհայտ է՝ արդյո՞ք այդ գնացքում է գտնվում ԿԺԴՀ առաջնորդը, թե՞ դրանով ժամանել են անձինք, որոնք պատրաստում են այցը:

Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության փոխանցմամբ, սակայն, պետության ղեկավարը պաշտպանության նախարարի եւ այլ բարձրաստիճան անձանց ուղեկցությամբ այցելել է երաժշտական ներկայացման:

ԿԺԴՀ-ն պաշտոնապես այցի մասին ոչինչ չի հաղորդում: Վերջին անգամ Կիմ Չեն Իրն այցելել է Չինաստան 2006թ.: