Էդինբուրգյան ստրիպտիզ ակումբներից մեկը բարեգործական երկո է կազմակերպել, որի շրջանակներում գումար է հավաքել՝ ինչ-որ հիվանդ մարդու բուժման ծախսերը հոգալու: Վերջինիս խնդրանքով պարբերականը նրա անունն ու հիվանդությւոնը չի հրապարակել, գրում է Edinburgh Evening News-ը:

Ինչպես ակումբի ներկայացուցիչն է հայտարարել, բարի նպատակը միջոցառումն ինքնաբերաբար անվնաս է դարձնում, գրում է «Lenta.ru»-ն:

Ակումբ այցելելիս հաճախորդները վճարել են հինգ ֆունտ: Ակցիայի ավարտից հետո գումարը փոխանցվել է ոչ թե պարող աղջիկներին, այլ ֆինանսական աջակցության կարիք ունեցող հիվանդ տղամարդուն: Թե որքան գումար է հաջողվել հավաքել երեկոյի ընթացքում, չի հաղորդվում: