Հոնկոնգում դեկտեմբերի 5-ին աճուրդով կվաճառվեն   Բրյուս Լիի անձնական իրերը՝ կողքերին սեւ գծերով մարզական դեղին կոմբինիզոնը եւ  նունչակները, հայտնում է «Մինբաոն»:

Դեղին կոմբինիզոնը շատերը հիշում են «Մահվան խաղ» ֆիլմից, իսկ  նունչակները՝ «քունգ-ֆուի արքայի» սիրած զենքն էին:

Լոտերի նախնական արժեքը կկազմի 26 հազ. դոլար: Երկրպագուները եւ հավաքածուատերերը հնարավորություն կունենան ձեռք բերել նաեւ Բրյուս Լիի նեֆրիտից կախազարդը, նրա նկարները եւ այլ անձնական իրեր՝ ընդհանուրը 14 լոտ: «Սփինք» աճուրդի տոնը նախատեսում է մինչեւ  193 հազ. դոլար ստանալ: