Ամերիկյան Մասաչուսեթս նահանգում խանութում Սանտա-Կլաուս աշխատող տղամարդուն կալանավորել են իր գործընկերուհուն սիրահետելու համար, որը կատարում էր էլֆի դերը, հաղորդում է Reuters-ը:
62-ամյա Հերբերթ Ջոնսը եւ աղջիկը, ում անունը չի հաղորդվում, աշխատել են խոշոր առեւտրային կենտրոններից մեկում որպես անիմատորներ, գրում է The Daily Mirror թերթը:
Երբ նրանք լուսանկարվում էին այցելուների հետ, Հերբերթ Ջոնսը բռնել է աղջկա հետույքից ու ասել, որ կցանկանար ավելի երիտասարդ լինել: Ավելի ուշ աղջիկը նրա դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն:
Սանկա-Կլաուսն իրեն մեղավոր չի ճանաչել եւ մինչեւ դատը գրավի դիմաց ազատ է արձակվել: Դատը կայանալու է կաթոլիկների Ծննդյան օրվա նախօրեին՝ դեկտեմբերի 24-ին, հաղորդում է Lenta.ru-ն:





























