Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի սպիտակ շնաձուկը, որը գտնվում էր նրա բիզնես կենտրոնի բակում գտնվող հսկայական ակվարիումում, սատկել է հաղորդում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրավապաշտպան Նիկոլոզո Մժավանձեին:
Վերջինիս խոսքով՝ Իվանիշվիլին վրդովված էր տեղի ունեցածի կապակցությամբ եւ հանձնարարել է մասնագետներին հետազոտել ջուրը, որը, ենթադրաբար ձկան մահվան պատճառ է դարձել:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ շնաձուկը բիզնես կենտրոն են տեղափոխել հոկտեմբերի սկզբին եւ տեղադրել հսկայական ակվարիումում, որի համար օգտագործվել է 25 տոննա աղ:





























