Graham Holdings ընկերությունը ամերիկյան Washington Post թերթի գլխավոր գրասենյակը 159 մլն դոլարով վաճառելու պայմանավորվածություն է ձեռք բերել։ Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող շենքի նոր սեփականատեր կդառնա Carr Properties ընկերությունը։
Թերթը, որն այս տարվա օգոստոսին ձեռք էր բերել Amazon.com-ի ղեկավար միլիարդատեր Ջեֆ Բեզոսը, կշարունակի տարածքներ վարձակալել շենքում, քանի դեռ նոր վայր ձեռք չի բերել իր գլխավոր գրասենյակի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Washington Post-ը ԱՄՆ-ում ամենախոշոր եւ ամենահեղինակավոր թերթերից մեկն է: Այն առաջինն է տեղեկացրել Ուոթերգեյթսյան սկանդալի մասին, որը հանգեցրել էր նախագահ Ռիչարդ Նիքսոնի պաշտոնանկությանը, ինչպես նաեւ Էդվարդ Սնոուդենի բացահայտած ԱԱԳ-ի գաղտնալսման ծրագրերի մասին:





























