Բրազիլիայում հայտնաբերել են օնցիլ-կատուների անհայտ տեսակ: Կենդանաբանները ուսումնասիրել են այդ խմբի վաղուց հայտնի երեք տեսակներ՝ օնցիլ (Leopardus tigrinus), Ժոֆուրի կատուն (Leopardus geoffroyi) ու պամպասյան կատուն (Leopardus colocolo):

Համեմատելով Բրազիլիայի հարավում եւ հյուսիս-արեւմուտքում բնակվող այդ օնցիլների ԴՆԹ-ները՝ գիտնականները անսպասելի եզրակացության են եկել, փոխանցում է «Gazeta.ru»-ն:

Ինչպես պարզվել է, մեր օրերում երկու պոպուլացիաների միջեւ գենետիկական փոխանակում տեղի չի ունենում, եւ նրանք, ըստ էության, հարավամերիկյան կատուների երկու առանձին տեսակներ են: Հյուսիս-արեւելյան կատուներին կենսաբանները արդեն գրանցել են որպես գոյություն ունեցող Leopardus Tigrinus, իսկ հարավայիններին՝ Leopardys Guttulus: