Բուլղարացի հնագետները նեոլիթի դարաշրջանի հնագույն բնակավայր են հայտնաբերել՝ մ.թ.ա. 7-6-րդ հազարամյակով թվագրվող: Պեղումների ընթացքում մոտ 60 լավ պահպանված արտեֆակտներ են գտել:

Առավել արժեքավոր են կերամիկական երկու սպասքերը, որոնք 80 դարից ավելի մնացել են հողի տակ: Բնակավայրի կառույցները փայտաշեն եւ կավաշեն են եղել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, տեղի բնակիչները կենցաղում ակտիվ օգտագործել են կայծքարային հումք, որը բերվել է հարյուրավոր կիլոմետրերից, ինչը վկայում է տրանսպորտային բավական լավ հաղորդակցության մասին: Մնացած գտնված առարկաները ոսկորից են պատրաստված՝ նետերի ծայրեր, որսատեգեր եւ ծիսական հուռութքներ: