Հայաստանի ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարույթում գտնվող ալիմենտի բռնագանձման վերաբերյալ գործերի քանակն ավելացել է:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԴԱՀԿ ծառայությունում 2012 թվականի վիճակագրության համաձայն՝  ընթացք է տրվել 1046 կատարողական վարույթների, որից 962-ն ալիմենտի բռնագանձման, (բռնագանձված գումարը՝ 404.654.177  ՀՀ դրամ), 74-ը երեխաների տեսակցության կազմակերպման եւ 10-ը երեխաների հանձնման վարույթներ են։

2012 թվականի առաջին 10 ամիսների վիճակագրության համաձայն՝  ընթացք է տրվել 848 կատարողական վարույթի, որից 784-ն ալիմենտի բռնագանձման (այդ թվում՝ 486 ալիմենտի բռնագանձման վարույթ մարզային բաժիններում), բռնագանձված գումարը՝ 329 մլն. 303.939 ՀՀ դրամ (որից մարզային բաժիններում՝ 211 մլն 651 հազ. 296  ՀՀ դրամ), 57-ը երեխաների տեսակցության կազմակերպման (որից մարզային բաժիններում՝ 24 վարույթ) եւ 7-ը երեխաների հանձնման վարույթներ են (որից մարզային բաժիններում՝ 3 վարույթ)։

Իսկ 2013 թվականի առաջին 10 ամիսների վիճակագրության համաձայն՝ ընթացք է տրվել 987 կատարողական վարույթի, որից 889-ն ալիմենտի բռնագանձման (դրանից մարզային բաժիններում՝  559 ալիմենտի բռնագանձման վարույթ), բռնագանձված գումարը ՝ 336 մլն 401 հազ. 788 ՀՀ դրամ  (որից մարզային բաժիններում՝  214 մլն 102 հազ. 034 ՀՀ դրամ), 91-ը` երեխաների տեսակցության կազմակերպման (որից մարզային բաժիններում՝ 37 վարույթ)  եւ 7-ը` երեխաների հանձնման վարույթներ են (որից մարզային բաժիններում՝ 3 վարույթ)։