Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի ընթացքում հենց կյանքի կկոչվեն այն պայմանավորվածությունները, որոնք սահմանվել էին սեպտեմբերի սկզբին Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով՝ Պուտինի այցը բավական նշանակալի է, որին վաղուց էին սպասում ու բազմիցս կանխատեսում էին: Այժմ, ընդգծել է քաղաքագետը, քաղաքական տեսակետից այցը լիովին համաձայնեցված է եւ ունի իր դրդապատճառները: «Սա կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին այցը «Արեւելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթաժողովից հետո, որը մեր աչքի առաջ զարգանում էր Հայաստանից հետո Ուկրաինայի հրաժարմամբ կնքել Ասոցացման համաձայնագիր»,- նշել է Կոնստանտին Զատուլինը:Հիշեցնենք, որ Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերության» երրորդ գագաթաժողովը կայացավ նոյեմբերի 28-29-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում:
Գագաթաժողովի ընթացքում ընդունվեց Հայաստանի ու ԵՄ համատեղ հայտարարությունն այն մասին, որ ԵՄ-ն ու Հայաստանը, որոնց միջեւ ամուր կապեր կան, հաստատում են իրենց պատրաստականությունը զարգացնել ու ամրացնել փոխադարձ շահավետ համագործակցությունը «Արեւելյան գործընկերության» շրջանակներում:





























