«Ժամանակի» հետ զրւյցում Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու համար մեղադրվող Ստեփան Հակոբյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանն ասել է, որ իր պաշտպանյալը նախաքննության եւ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել: «Նրան առաջադրված մեղադրանքը նախաքննական մարմնի կողմից չի հիմնավորվել: Եվ չհիմնավորված մեղադրանքի պայմաններում մեղադրողը միջնորդել է Ստեփան Հակոբյանին դատապարտել 15 տարի ազատազրկման:
«Այս գործում ակնառու ապօրինություններ կան: Մեղադրողի մեղադրական ճառում թվարկված ապացույցները, որոնց վրա հիմնված է սպանության պատվերի մեղադրանքը, մեկ առ մեկ հերքել եմ իմ պաշտպանական ճառում: Ո՛չ ապացույցների համակցությամբ, ո՛չ գոնե մեկ լիարժեք ապացույցով հիմնավորված չէ Ստեփան Հակոբյանի մեղքը»,- մեզ հետ զրույցում նշեց Երեմ Սարգսյանը, ով իր ծավալուն պաշտպանական ճառում միջնորդել է անպարտ ճանաչել ու արդարացնել Ստեփան Հակոբյանին, վերացնել խափանման միջոց կալանավորումը եւ նրան անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճում»,- գրում է թերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























