Լեհաստանում դատարանը տուգանել է 23-ամյա կնոջը, որը Facebook-ի իր էջի միջոցով երեկոյի է հրավիրել Կրակովի 20 հազար բնակիչների, հաղորդում է Associated Press-ը:
Կինը հանդիպումը կազմակերպել է այս տարվա ապրիլին, բնության գրկում: Նշվում է, որ միջոցառման մասնակիցների միջեւ կոնֆլիկտի արդյունքում մարդիկ են տուժել, մասնավորապես մի տղամարդ վնասվածքներ է ստացել ընկնելով ձորակը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Դատարանը որոշել է, որ կինը երեկոյի ժամանակ չի ապահովել անհրաժեշտ անվտանգություն եւ տուգանել է նրան 785 դոլարով:



























