Նախատոնական օրերը լի են սթրեսով: Այդ ոլորտի փորձագետը վստահ է, որ այդ ապրումներըանդրադառնում են մարդու քնի որակի վրա, հաղորդում է The Khaleej Times-ը:
Մարդիկ անհանգստանում են այն ամենի համար, ինչը պետք է անեն: Օրվա վերջում շատերի համար դժվար է «անջատել» գլուխը, քանի որ օրվա ընթացքում նրանք մեծ քանակությամբ ինֆորմացիայի հետ են բախվում: Դրանից խուսափելու համար փորձագետները խորհուրդ են տալիս նվազեցնել տան էլեկտրոնիկայի քանակը, հաղորդում է MedDaily.ru-ն:
Նրանք նշում են նաեւ, որ չի կարելի բաց թողնել նախաճաշը եւ հարկավոր է ճիշտ սնվել:





























