Ղազախստանի հարավում գտնվող Ջալալաբադ քաղաքում, որտեղ ապաստան է գտել երկրի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, տեղի է ունեցել նրա համախոհների հանրահավաքը: Այստեղ ելույթ է ունեցել տեղի նահանգապետ Կոշբայ Մասիրովը եւ հայտնել, որ հանրահավաքում ելույթ է ունենալու նաեւ Բակիեւը: Նա տեղեկացրել է, որ նախագահը հրաժարական է ներկայացրել, ապա հավելել. «Բայց մենք թույլ չենք տա վիրավորել մեր որդուն»: Ամենայն հավանականությամբ, հաշվի է առնվել այն, որ Բակիեւը ծնունդով Ջալալաբադից է: Հաղորդում է «Pravda.kg»-ն:

Ներկայումս Ջալալաբադում ստեղծվում է Կուրմանբեկ Բակիեւի պաշտպանության կոմիտե: