Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Եղվարդի, Հրազդանի, Սեւանի, Դիլիջանի, Սիսիանի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում առանց խիստ անհրաժեշտության ժամը 17:00-ից մինչեւ 07:00-ն չօգտվել Թթու ջուր-Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհների վիճակի,  անցանելիության, մաքրման, նորոգման աշխատանքների ընթացքի մասին առաջնային տեղեկատվությունը տրամադրում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը, ինչը պարբերաբար տեղադրվում է նախարարության www.mtc.am  կայքում։ Նախարարությունում գործում է  նաեւ թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա  տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։