ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը դժգոհ է գազի որակից: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ-ում գազի համաձայնագրերի վերաբերյալ լսումների ժամանակ:
Նա իր դժգոհությունը հիմնավորելու համար շատ յուրօրինակ ու կոլորիտային փաստարկներ է բերել: «Սովետի ժամանակ գյուղացիները սուրճը դնում էին գազին, եփում, հետո նոր գնում էին գոմ: Իսկ հիմա սուրճը դնում են գազին, գնում գոմ, կովին խոտ տալիս, գալիս են մի անգամ էլ կնոջը սիրում, հետո՝ էլի մեկ անգամ, ու այդ ընթացքում նոր սուրճը հասցնում է եռալ»,-ասել է նա, հավելելով, որ դա նշանակում է, որ գազի որակը բոլորովին այն չէ:
Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հումորով հետ չի մնացել եւ արձագանքել է. «Ինձ թվում է, որ եթե հասցնում են կնոջը երկու անգամ սիրել, շատ արագ են կնոջը սիրում։ Պետք է ուղղակի դանդաղ սիրեն»:





























