Պրահայի հայտնի«Պարող շենք» առեւտրա-գրասենյակային ինքնատիպ ճարտարապետական համալիրը վաճառվել է 18 մլն դոլարով:
Գրասենյակային շենքը, որը աշխարհի ամենահայտնի կառույցներից է, կառուցվել է 1994-1996թթ. Չեխիայի կենտրոնում՝ գետի ափին:
«Ճարտարապետներ Ֆրենկ Հերիի եւ Վլադո Միլունիչի կողմից նախագծված հայտնի կառույցի գնորդն է դարձել Վացլավ Սկալան՝ արվեստի կոթողների հայտնի հավաքածուատեր, ինչպես նաեւ անշարժ գույքի շուկայում հայտնի ներդրող: Գործարքի գումարը կազմել է 360 միլիոն չեխական կրոն՝ 18 միլիարդ դոլար», — ասվում է Jones Lang LaSalle ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
«Պարող տունը» կազմված է ցիլինդրային երկու աշտարակներից՝ կանոնավոր եւ կորացած: Շենքը նաեւ անվանում են «Ջինջեր եւ Ֆրեդ»՝ հայտնի պարային զույգ Ջինջեր Ռոջերսի եւ Ֆրեդ Ասթերի պատվին: Աշտարակներից մեկը խորհրդանշում է տղամարդու մարմին, իսկ երկրորդը կանացի մարմին է հիշեցնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
4 հազար քմ մակերես ունեցող շենքում գրասենյակներ եւ առեւտրի սրահներ են տեղակայված:




























