«Գազպրոմ»-ը Հայաստանին չի խանգարում գազի այլ մատակարարների հետ բանակցություններ վարելու հարցում: Այս մասին խորհրդարանում դեկտեմբերի 17-ին լրագրողներին ասել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մոսիսյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանը բացառապես «Գազպրոմից» գազ ձեռք բերելու իրավական պարտավորություն չունի: «Քաղաքական մակարդակում նույնպես նման սահմանափակումներ չկան: Եթե որեւէ մեկը մեզ ավելի էժան գազ առաջարկի, կամ էլ եթե մենք նման հնարավորություն գտնենք, մենք պատրաստ ենք այն ներկրել», - հավելել է նախարարը:
Հիշեցնենք, ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ Հայաստանը հետագայում «Գազպրոմի» հետ կապված չի լինի «վերցրու կամ վճարիր» բանաձեւով, որը կիրառվում է եվրոպական երկրների նկատմամբ, եւ վճարելու է, ըստ էության, միայն գնված գազի ծավալի դիմաց:




























