ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Լեռնային Ղարաբաղ: Այս մասին Twitter-ում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Հենց նոր ժամանել ենք Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելու իմ ռուս ու ֆրանսիացի գործընկերներին: Ցուրտ օր է»,-գրել է Ուորլիքը՝ հրապարակելով Ստեփանակերտում իր լուսանկարը:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հերթական անգամ այցելում են ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Ավելի վաղ նրանք այցելել էին Բաքու ու Երեւան, որտեղ հանդիպել են երկրների ղեկավարների հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Վիեննայի հանդիպման ժամանակ պայմանավորվել են հաճախացնել շփումները՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:






























