46-ամյա Գոհարիկ Դ.-ն, դեկտեմբերի 12-ին, դիմել է ոստիկանության Ախուրյանի բաժին եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, փեսան` 30-ամյա Գագիկ Կ.-ն, օգտվելով այն հանգամանքից, որ իրենք տանը չեն` փորձել է հրկիզել իրենց տան տանիքը, որը կանխվել է հարեւանների կողմից:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 14.10-ին, Գագիկ Կ.-ն Գյումրի քաղաքի շուկայից բերման է ենթարկվել բաժին:
Գագիկ Կ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:





























