33-ամյա Լուսինե Ա.-ն դեկտեմբերի 16-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Բազումի բաժին է դիմել եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, ամուսինը` 44-ամյա Կարեն Զ.-ն, մի քանի անգամ ձեռքերով հարվածել է իրեն եւ դեմքի մասում պատճառել վնասվածքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը Լուսինե Ա.-ն հաղորդել է, որ նույն վիճաբանության ժամանակ ամուսինը խոհանոցային դանակով սպանության սպառնալիքներ է տվել, ապա դանակով վնասել իր հոնքը:
Լուսինե Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Դանակն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:





























