Արարատի մարզի Այնթափ գյուղի սեփական տներից մեկում այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 11.30-ի սահմաններում, ինքնասպանություն է գործել Այնթափի նախկին գյուղապետ Լյովա Թարվերդյանի կինը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության Արարատի բաժնից:
68-ամյա Արմինե Թարվերդյանը ինքնասպանություն է գործել՝ տան ճաղավանդակներից կախվելու միջոցով: Այդ ժամանակ տանը գտնվում էր միայն տեգրոջ որդին: Մեր տեղեկություններով՝ կինը տառապել է հոգեկան հիվանդությամբ, նրա մոտ առկա էր շիզոֆրենիա: Թարվերդյան ամուսինները ունեին երկու երեխա, որոնք ամուսնացած են եւ երեխաներ ունեն:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





























