Թուրքիայի պատմության ամենամեծ ֆինանսական հանցանքների դեմ իրականացվող գործողությունների մասին տեղեկություններ չեն հաղորդում թուրքական հեռուստաալիքները։ Այս մասին գրել է թուրքական OdaTV կայքը։
Թուրքիայի 3 նախարարների որդիների, խոշոր պաշտոնյաների, քաղաքապետերի, խոշոր գործարարների սկանդալային ձերբակալությունների մասին ոչինչ չեն հայտնում հայտնի թուրքական հեռուստաալիքները։ Այս մասին բարձրաձայնող OdaTV կայքը փոխանցում է, թե այդ ձերբակալությունների մասին հաղորդել է միայն Էրդողանի կուսակցության հետ վերջին շրջանում հակասությունների մեջ գտնվող Գյուլենի կրոնական համայնքի հեռուտաընկերությունը՝ BugunTV-ն։
Նշենք, որ այս տարվա մայիսին Ստամբուլի Գեզի այգու իրադարձությունների ժամանակ, երբ արյունալի բախումներ էին տեղի ունենում թուրք ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, թուրքական CNNturk-ը ցուցադրում էր պինգվինների մասին վավերագրական ֆիլմ։
Նշենք, Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի պահպանության նախարարների որդիները։





























